«Ինչպե՞ս հասկանալ սա». Միշա Գալուստյանին զայրացրել է վայրի խոզի եւ իր նմանությունն ըստ Gradient-ի

19:11   27 մայիսի, 2020

Համացանցում մեծ հայտնիություն է ձեռք բերում նոր ֆլեշմոբը։ Gradient հավելվածի միջոցով օգտատերերը, այդ թվում հայտնիները, ներբեռնում են իրենց լուսանկարներն ու տեսնում, թե որ կենդանուն են ավելի նման։

Շոումեն Միխայլի Գալուստյանը, ըստ հավելվածի, երեք կենդանու է նման՝ գամփռ, խոզ եւ պանդա։ «Ինչպե՞ս հասկանալ սա»,- զայրացել է կատակերգուն։

Գալուստյանի հետեւորդները կարծիք են հայտնել, որ նա չափազանց բազմակողմանի մարդ է։

Իսկ Քսենիա Բորոդինան լրջորեն զարմացել է. հավելվածը նրան նմանեցրել է պանդայի, կատվի ու կենգուրուի։ Հեռուստահաղորդավարուհին նշել է, որ հավելվածի արդյունքները չափազանց անսպասելի են։

View this post on Instagram

A post shared by Ксения Бородина (@borodylia) on

Ռեփեր Տիմատիին (Տիմուր Յունուսով) շիմպանզեի հետ նմանությունը զայրացել է։ Նա հայտարարել է, որ այլեւս չի օգտագործի այս ծրագիրը։

 



© NEWS.am STYLE