Դերասաններ Եվգենյա Լոզան եւ Անտոն Բատիրեւը ամուսնալուծվում են համատեղ չապրելով նույնիսկ մեկ տարի

22:16   27 մայիսի, 2020

Հայտնի ռուս դերասանուհի Եվգենյա Լոզան հայտարարել է, որ ամուսնալուծվում է Անտոն Բատիրյովի հետ, նրա հետ չապրելով անգամ մեկ տարի։ «Արեւելք-Արեւմուտք» սերիալի աստղը գրառում է հրապարակել Instagram-ում, որտեղ բացատրել է կատարվածը:

«Եթե ես հրապարակային անձնավորություն չլինեի, ընդհանրապես չէի հիշատակի այդ մասին, բայց քանի որ մի օր ես համարձակություն ունեցա հայտարարելու իմ ամուսնության մասին, ապա ամուսնալուծության մասին հայտնելու մասին նույնպես պետք է ուժ գտնեմ։ Մարդիկ հազվադեպ են հետաքրքրվում ամուսնությամբ, բայց ամուսնալուծությունը դառնում է պատճառների գուշակությունների, վեճերի առիթ եւ հետաքրքրասիրության փոթորիկ է առաջացնում: Շտապում եմ հիասթափեցնել. ես բարձրագոչ հայտարարություններ չեմ անի։ Մեր ամուսնական պատմությունն ավարտվեց։ Ես շնորհակալ եմ Անտոնին սիրո եւ այն ամենի համար, ինչ մեր միջեւ կար։ Մենք միմյանց համար մնում ենք մտերիմ մարդիկ, բայց ապրելու ենք առանձին։ Դուք սիրով ընդունեցիք մեր զույգին եւ, հուսով եմ, հարգանքով կվերաբերեք բաժանվելու մեր որոշմանը», — նշել է դերասանուհին։

Եվգենյա Լոզայի համար այս ամուսնությունը առաջինն էր, Անտոն Բատիրեւի համար՝ երկրորդը: Դերասանների սիրավեպը սկսվել է, երբ նրանք երկուսն էլ նկարահանվում էին «Ճակատագրի ճոճանակի վրա» սերիալում։ Զույգն ամուսնացել է 2019 թվականի հունիսի 14-ին։ Ամուսինները հրապարակավ միմյանց սեր են խոստովանել եւ հրապարակել են հարսանեկան, ինչպես նաեւ Մալդիվներում անցկացրած մեղրամիսից լուսանկարներ:



© NEWS.am STYLE