«Նկար Սեւանից»․ Էմմա Սապունջյանը կարճ կիսատաբատով

23:43   27 մայիսի, 2020

Երիտասարդ դերասանուհի Էմմա Սապունջյանը, որը հայտնի է «Էլենի օրագիրը», «Արմատներ» հեռուստասերիալներից, նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է Սեւանից։

Instagram-ում հրապարակված կադրում Էմման կրում է ջինսե, կարճ կիսատաբատ, ամառային զոլավոր շապիկ։ Նա արձակել է ուղիղ հարդարված վարսերը։ Երիտասարդ դերասանուհու կերպարն ամբողջացնում են սպորտային կոշիկներն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Էմման գրել է․ «Նկար Սեւանից»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում Էմման լողավազանում էր։ Նա կրում էր լողազգեստ եւ վերնազգեստ։ Վարսերը հավաքված էին։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Բարձրացնում ենք ինքնագնահատականը հին ու չհրապարակված լուսանկարներով.....ուֆֆֆֆֆֆ»։



© NEWS.am STYLE