Մերիլին Մոնրոյի էրոտիկ լուսանկարը կվաճառվի աճուրդով (ֆոտո)

12:19   28 մայիսի, 2020

Ամերիկացի կինոաստղ Մերիլին Մոնրոյի վաղ լուսանկարներն աճուրդի են հանվել։ Դրանց շարքում է նաեւ լուսանկարը, որում դերասանուհին կիսամերկ է, հայտնում է New York Post-ը։

Աճուրդի հանված լուսանկարների մեծ մասի հեղինակը լուսանկարիչ Անդրե դե Դիենեսն է՝ սկսած 1945թ.-ից։ Նա հայտնի է ամերիկացի սեք սիմվոլի հետ իր աշխատանքներով։ Աճուրդը, որն օնլայն է անցկացվում, կշարունակվի մինչեւ մայիսի 28-ը։

Նայթ Սանդերսը՝ աճուրդի տան սեփականատերը, ասել է, որ դերասանուհու մասնակցությամբ օրիգինալ լուսանկարները հազվադեպ են։ «Դրանք Մոնրայի հրաշալի պատկերներն են, որը ծագող աստղ էր դառնում։ Դրանք բարձր են գնահատվում կոլեկցիոներների կողմից»,- հայտարարել է նա։

Աճուրդը սկսվում է մեկ լուսանկարի համար 1000 դոլարից, բացառությամբ մի յուրահատուկ լուսանկարի։ Դրանում Մոնրոն պատկերված է կիսամերկ։ Ավելին, լուսանկարը ստորագրվել է «Playboy» ամսագրի հիմնադիր Հյու Հեֆների կողմից։ Էրլ Մորանի հեղինակած լուսանկարը գնել ցանկացողները դրա դիմաց 4000 դոլար կվճարեն։

Թեեւ լուսանկարն արվել է 1946թ.-ին, «Playboy» ամսագիրն այն հրապարակել է միայն 1987թ.-ին՝ ամերկիկացի դերասանուհու մահվան 25-րդ տարելիցին։ Մերիլին Մոնրոն ամսագրի շապիկը զարդարել է 1953թ.-ին, սակայն Հեֆներն անձամբ երբեք չի հանդիպել նրա հետ։ 1992թ.-ին նա 75․000 դոլար է վճարել՝ նրա դամբարանի մոտ թաղվելու համար։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE