Գեղեցկուհի Ալսուն՝ սպորտային տաբատով ու կիպ շապիկով. հետեւորդները հիացել են (ֆոտո)

20:08   28 մայիսի, 2020

Ալսուն արադարացիորեն համարվում է ռուսական էստրադայի ամենաազդեցիկ երգչուհիներից մեկը։ Բազմազավակ մայրը հիանալի տեսք ունի եւ կարող է պարծենալ իդեալական կազմվածքով։ Արտիստը դասական ոճի հագուստ է նախընտրում. սիրում է նրբաճաշակ զգեստներ ու խիսը կոստյումներ։ Սակայն վերջին լուսանկարներից մեկում աստղն արտասովոր կերպարում է։

Ալսուն երկրպագուներին ուրախացրել է մարզասրահում արված լուսանկարով։ Նա լուսանկարվել է մարզասարքերի ֆոնին, կրում է կիպ շապիկ ու սպորտային տաբատ։

View this post on Instagram

A post shared by ALSOU (@alsou_a) on

«Սպորտն առհասարակ իմը չէ։ Ամեն անգամ կարծես տաժանավայր կգամ։ Բայց երբ տեսնում եմ արդյունքը, դա մոտիվացնում է։ Ես ի ծնե սլացիկ եմ, բայց երեք երեխաներից հետո, իհարկե, մարմինը լրջորեն կորցրել է տոնուսը։ Ամեն ինչ իր տեղն ենք վերադարձնում։ Աղջիկներ, հույսը չենք կորցնում»,- հետեւորդներին է դիմել երգչուհին։

Արտիստի նոր կերպարը հիացրել է հանրությանը: «Կա՛մ ինձ է թվում, կա’մ տարիների ընթացքում Ալսուն առհասարակ չի փոխվում», «Որքան գեղեցիկ է», «Որքան գեղեցիկ եք։ Ե՛վ ներքուստ, ե՛ւ արտաքուստ», «Հիանում եմ ձեզանով», «Ալսու, ճարպակալում չի սպասռնում»,- գրում են երգչուհու տաղանդի սիրահարները։

Աղբյուրը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»

 



© NEWS.am STYLE