Դի Կապրիոն ու դե Նիրոն՝ Apple-ի, Paramount Pictures-ի եւ Սկորսեզեի նոր նախագծում (մանրամասներ)

11:12   28 մայիսի, 2020

Apple ընկերությունը Paramount Pictures-ի հետ կաշխատի Մարտին Սկորսեզեի նոր «Ծաղկավոր լուսնի սպանողներ» ֆիլմի վրա, որում գլխավոր դերերում կնկարահանվեն Ռոբերտ դե Նիրոն եւ Լեոնարդո դի Կապրիոն, հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով իր աղբյուները։

Ավելի վաղ «Wall Street Journal»-ը հայտնել էր, որ Սկորսեզեի ներկայացուցիչները ռեժիսորի նոր ֆիլմի ֆինանսավորման ու ցուցադրության վերաբերյալ  բանակցություններ են վարում Apple-ի եւ Netflix-ի հետ այն առնչությամբ, որը Paramount Pictures ընկերությունը, որը համաձայնել է ժապավենի արտադրությունը, այն չափազանց թանկարժեք համարել։

Աղբյուրները հայտնել են, որ Paramount Pictures-ը կշարունակի տարածել ֆիլմն, իսկ Apple-ը կզբաղվի ժապավենի ֆինանսավորմամբ եւ ստեղծագործական ստուդիա կդառնա ֆիլմի համար։ Ըստ աղբյուների՝ գործարքը դեռ ավարտված չէ, սակայն ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա մոտակա օրերին։

Սկորսեզի նոր ֆիլմը Դեւիդ Գրանի նույնանուն բեսթսելլերի էկրանավորումն է, որում պատմվում է նախորդ դարի 20-ական թվականներին Օկլահոմայում հնդկացիների ցեղի ներկայացուցիչների սպանությունների մասին, որոնք հարստացել են նավթի տարածք հայտնաբերելու շնորհիվ։

Սա ռեժիսորի առաջին աշխատանքը չէ, որից Paramount-ը հրաժարվում է չափազանց բարձր արժեքի պատճառով։ Ավելի վաղ նման խնդրի բախվել է «Իռլանդացի»-ն ֆիլմը. ի սկզբանե այն պետք է նկարահանվեր Paramount-ի համար, սակայն արդյունքում թողարկվեց Netflix-ով։

Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»

Լուսանկարները՝ Invision/AP/Shutterstock, Getty Images

 



© NEWS.am STYLE