Նաեւ եղանակի մասին. Լեդի Գագան ու Արիանա Գրանդեն վարողների կերպարում տեսանյութ են ձայնագրել (վիդեո)

14:04   28 մայիսի, 2020

Շաբաթվա վերջում տեղի կունենա 34-ամյա Լեդի Գագայի «Chromatica» վեցերորդ ստուդիական ալբոմի թողարկումը, որը նա պետք է հրապարակեր դեռ ապրիլին։ Սակայն համավարակը խախտել է բոլոր ծրագրերը։ Նա ստիպված է եղել սպասել մինչեւ մայիսի վերջ… Գագայի հետ կոմպոզիցիայի վրա աշխատել են այլ աստղեր եւս, այդ թվում 26-ամյա Արիանա Գրանդեն։

Նրան ձայնագրել են «Rain On Me» սինգլը եւ այդ իրադարձության առիթով զվարճալի տեսանյութ նկարել՝ իրենց տներում ջրհեղեղ սարքելով։ Քաղաքի ու եղանակի մասին հաղորդման վարողների կերպարում նրանք պատմել են Լոս Անջելեսում եւ Բեւեռլի Հիլզում տեղատարափ անձրեւների մասին։

«Ջուրը նման է տխրության, բայց մարդիկ, միեւնույնն է, շարունակում են իրենց շարժումը»,- «Rain On Me» երգի բառերը մեջբերել է Արիանան։

«Rain On Me»-ն Լեդի Գագայի նոր ալբոմի երկրորդ թողարկված սինգլն է։ Տարվա սկզբին թողարկվել է «Stupid Love» կոմպոզիցիան։

Աղբյուրը՝ CNN



© NEWS.am STYLE