Մարինկա Խաչատրյանի հմայիչ կերպարը

12:41   28 մայիսի, 2020

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում դերասանուհին արձակել է գեղեցիկ հարդարված մազերը։ Մարինկան վառ շպարով է, որն ընդգծում է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել է վզնոցը։ Լուսանկարները մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր սիրելիի հետ։ Գեղեցիկ զույգը կադրում ջերմ գրկախառնված էր, իսկ Մարինկան մեկնաբանություններում շնորհավորել էր սիրելիին. «Իմ սեր, շնորհավոր ծնունդդ»։

 



© NEWS.am STYLE