Նուրբ. Ադրիանա Գալստյանի լուսանկարը

13:51   28 մայիսի, 2020

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում դերասանուհին մոխրագույն բլուզ է կրում։ Ադրիանան արձակել է մազերը, նուրբ շպար ընտրել։ Դերասանուհու ձեռքին ֆոտոխցիկ է։ «Թույլ տուր ինձ լուսանկար անել»,- հրապարակումը մակագրել է Ադրիանան։

Ավելի վաղ հրապարկված կադրերում դերասանուհին պատկերված էր բնության գրկում։ Նա բաց գույնի բլուզ էր կրում, արձակել է մազերը։ Երիտասարդ դերասանուհին նախապատվություն էր տվել բնական դիմահարդարմանը, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Մեկնաբանություններում Ադրիանան գրել էր. «Երջանիկ, մոտիվացիա»։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրել։



© NEWS.am STYLE