Ոճային մայրիկ. Անուշիկ Ալավերդյանի գարնանային կերպարը

16:44   28 մայիսի, 2020

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Անուշիկը ջինսե տաբատ է կրում։ Նա սեւ գույնի շապիկ է կրում, մուգ պիջակ։ Երգչուհին արձակել է մազերն ու նուրբ շպար ընտրել։ Թեեւ երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները շտապել են նրան հաճոյախոսություններ գրել. «Սիրուն Անուշիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված էր դստեր հետ։ Կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Անուշիկը ջինսե շրջազգեստ էր կրում, սեւ շապիկ։ Նա արձակել էր մազերը, կերպարն ամբողջացրել սպորտային կոշիկներով։ «Միշտ ենք միասին»,- հրապարակումը մակագրել էր նա:



© NEWS.am STYLE