Գեղեցիկ կազմվածք. Աստղիկ Սաֆարյանի ամառային կերպարը

17:39   28 մայիսի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին շորտ է կրում, վարդագույն շապիկ։ Աստղիկն արձակել է մազերը եւ ոճային ակնոց է կրում։ «Անցում ենք կատարել ամառային ռեժիմի»,- հրապարակումը մակագրել է երգչուհին, որն Իսպանիայում է գտնվում։ «Դու հիասքանչ ես», «Կարծես մոդել լինես»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աստղիկը կապույտ շապիկ էր կրում եւ ջինսե բաճկոն։ Աստղիկ Սաֆարյանն արձակել էր մազերը, հետաքրքիր նախշերով դիմակ էր կրում։ Երգչուհին դիմահարդարված չէր։ «Կարանտին, օր 73»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE