«Գեղեցիկ». Օլյա Հակոբյանի ոճային կերպարը

19:45   28 մայիսի, 2020

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակիված կադրերում դերասանուհին վառ գույնի, ծաղկային պրիտով զգեստ է կրում։ Օլյա Հակոբյանն այն համադրել է ջինսե բաճկոնի հետ։ Դերասանուհին սպորտային կոշիկներ է կրում, ոճային պայուսակ ու գլխարկ։ «Վերջերս գլխարկս անպակաս է»,- հրապարակումը մակագրել է Օլյան, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին հետաքրքիր նախշերով զգեստ էր կրում, որը համադրել էր ջինսե բաճկոնի հետ։ Օլյան արձակել էր մազերը, բեժ  գույնի գլխարկ ընտրել։ Արտահայտիչ շպարն ընդգծում էր նրա գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ գրել. «Յուրահատուկ»:




© NEWS.am STYLE