«Լավ ժամանակներն առջեւում են». Սոֆի Դեւոյանի լուսանկարը

21:43   28 մայիսի, 2020

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆին սեւ հագուստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Սոֆին բնական շպար է ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ վզնոցներ, գլխաշոր։ «Լավ ժամանակներն առջեւում են»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆին սպորտային կերպարում էր. նա սեւ հագուստ էր ընտրել, կերպարն ամբողջացրել սպիտակ մարզակոշիկներով։ «Տեղեր»,- հրապարակումն այսպես էր մակագրել Սոֆին, իսկ հետեւորդները շտապել էին դրական մեկնաբանություններ գրել. «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE