Կարճ մազեր, գեղեցիկ շպար. Սիլվա Հակոբյանի լուսանկարը

20:37   28 մայիսի, 2020

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի լուսանկար հրապարակել է իր միկրոբլոգում։

Կադրերում երիտասարդ մայրիկն արձակել է ուղիղ հարդարված մազերը։ Սիլվան սպիտակ շապիկ է կրում եւ նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ Մեկնաբանությունների հատվածում Սիլվան «նոր ֆոտոշարք» հեշթեգն է օգտագործել, իսկ հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել. «Շատ գեղեցիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սիլվան սպիտակ շապիկ էր կրում, սեւ պիջակ։ Սիլվա Հակոբյանն արձակել էր մազերը, արատահայտիչ շպար էր ընտրել, կերպարն ամբողջացրել խոշոր ականջօղերով։ «Չի կարող չար լինել նա, ով այդքան սիրում է վարդեր»,- մեկնաբանություններում ռուսերենով գրել էր նա։

Լուսանկարը՝ @aramiopazzo



© NEWS.am STYLE