Հին լուսանկարում Քարդաշյան ընտանիքի փոքր քույրերի արտաքինը տարակուսանք է առաջացրել երկրպագուների շրջանում

23:11   28 մայիսի, 2020

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից եւ գործարար Քիմ Քարդաշյան-Ուեսթը կիսվել է հին ընտանեկան լուսանկարով: Կադրը հայտնվել է նրա Instagram-յան էջում։

Սեւ-սպիտակ լուսանկարում պատկերված են Քիմը, Քորթնին, Քլոեն, Քենդալը եւ Քայլի Ջեներ քույրերը, ինչպես նաեւ նրանց եղբայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, երիտասարդ տարիքում: Հրապարակումը հավաքել է 2,4 մլն լայք եւ 8,6 հազար մեկնաբանություն։

Երկրպագուներին շփոթության մեջ են գցել արտաքին տեսքի հետ կապված փոփոխությունները, որոնք տարիների ընթացքում տեղի են ունեցել Քարդաշյան ընտանիքի գրեթե բոլորի անդամների մոտ։ «Նախկինում Դուք շատ ավելի բնական էիք», «Քորթնին միակն է, որն այժմ ունի այն նույն տեսքը, ինչ այն ժամանակ էր», «Այս լուսանկարն արվել է նախքան պլաստիկ վիրահատություններին դիմելը», «Այս լուսանկարում դուք անճանաչելի եք», — գրել են նրանք:

Ապրիլին քրոջ հետ արխիվային լուսանկար էր հրապարակել ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը։ Լուսանկարում երիտասարդ աղջիկները կերպարանք էին ընդունել գծավոր լողափային հովանու ներքո: Մոդելի ավագ քույրը՝ Տատյանան, կրում էր բեժ զգեստ, իսկ Շեյքը՝ տոպ եւ երկնագույն ջինս։ Հրապարակմանը կից գրառման հատվածում Շեյքը շնորհավորել էր քրոջ տարեդարձը։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE