Իննա Խոջամիրյանը՝ բնության գրկում

22:38   28 մայիսի, 2020

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով այս շրջանում հանդես է գալիս «Երկուսով» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին հմայիչ կերպարում է։ Նա կերպարանք է ընդունել խոտերի մեջ նստած։ Կրում է սպիտակ երանգի, երկարաթեւ տոպ,  երկնագույն կիսաշրջազգեստ, իսկ կերպարն ավարտին է հասցրել ծղոտե լայնեզր գլխարկը։ Դերասանուհին արձակել է ալիքավոր վարսերը, նախընտրել՝մեղմ ու քնքւշ շպար։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հեշթեգերում նշել է «բնության սիրահար» արտահայտությունը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին անսովոր կերպարում էր։ Նա կարճ վարսերով էր, արտահայտիչ ու ընդգծված շպարով։ Կրում էր վանդակավոր տաբատ, շապիկ, վանդակավոր պրինտով վերարկու։ Իննայի կերպարն ամբողջացնում էր ակնոցն ու բերետը։ «Երեւան... Տիեզերքի կենտրոն... Իմ սեր..», - այսպես էր մակագրել հրապարակումը Իննան։



© NEWS.am STYLE