23:43 28 մայիսի, 2020Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը, որն այժմ հանդես գալիս «Խաբկանք» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է մեկ գավաթ սուրճով։ Նա կրում է բաց երանգի, ամառային, ժանյակավոր բլուզ։ Հավաքել է վարսերը, ընտրել՝ ոչ արտահայտիչ շպար։ Դերասանուհու կերպարն ամբողջացրել է ակնոցը։ Հրապարակմանը կից Ալինա Մարտիրոսյանը գրառում չի կատարել, իսկ հետեւորդներից մեկը մեկնաբանությունների հատվածում գրել է․ «Գեղեցկուհի»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ «Այսօր ընտանիքի միջազգային օրն է: Մաղթում եմ բոլորիդ սեր եւ ջերմություն։ Ցանկանում եմ առողջություն, եւ առողջ մթնոլորտը թող գերիշխի մեր ընտանիքներում։ Աստված օրհնի բոլորիս ընտանիքները»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։