Աճուրդում վաճառվել են «The Beatles»-ի չհրապարակված երգի նոտաներն ու բառերը

11:11   29 մայիսի, 2020

Բրիտանական Amega Auctions աճուրդում վաճառվել են լիվերպուլյան լեգենդար քառյակի մասնակիցներից երկուսի չհրապարակված երգի նոտաներն ու բառերը։

«Angel In Disguise» երգը հեղինակել են Փոլ Մաքքարթնին եւ Ռինգո Սթարը մոտ 30 տարի առաջ։ Այն պետք է ներառվեր խմբի հարվածային գործիքներ նվագողի՝ 1992թ.-ի «Time Takes Time» սոլո ալբոմում, սակայն արդյունքում դուրս է մնացել ձայնասկավառակից։ Եվ ոչ մի անգամ հանրության առաջ չի կատարվել։  

Օրերս անհայտ կոլեկցիոները օնլայն աճուրդում դրա համար 20 հազար ֆունտ ստերլինգ է վճարել։ Ստացված հասույթի քառորդը 79-ամյա Սթարը եւ 77-ամյա սեր Փոլը ուղղել են COVID-19-ի դեմ պայքարին։

Աղբյուրը՝ «Էքսպրես Գազետա»



© NEWS.am STYLE