Շրջազգեստ կարելի է չկրել. Քորթնի Քարդաշյանը զվարճացել է նախկին սիրելիի ծննդյան օրը

16:16   29 մայիսի, 2020

Տեղեկությունն այն մասին, որ Քորթնի Քարդաշյանը վերամիավորվել է իր երեխաների հոր՝ 37-ամյա Սքոթ Դիսկի հետ, բավական հաճախ է հայտնվում ամերիկյան լրատվամիջոցներում։ Ինսայդրեները գրում են, որ նախկին սիրահարները հանդիպել են երեկույթի ընթացքում։

Ավելի ճիշտ՝ Դիսիկի ծննդյան օրը, որը տոնը նշում էր Քարդաշյան քույրերի ընկերակցությամբ, սակայն առանց իր ընկերուհու՝ Սոֆիա Ռիչիի: Սոֆիան Սքոթին լքել է երեք տարվա հարաբերություններից հետո։ Դիսիկը հոգեբանական խնդիրներ է ունեցել եւ ստիպված է եղել բուժում ստանալ վերականգնողական կենտրոնում։

«Սոֆիան կարծում է, որ Սքոթը ծանրաբեռնված է եւ հիմա պետք է կենտրոնանա իր վրա։ Նա հոգ է տանում նրա ու նրա շահերի մասին, այդ պատճատով բաժանվելու որոշում է կայացրել»,- ինսայդերի խոսքերը մեջբերել է E! News-ը։

View this post on Instagram

A post shared by Kourtney Kardashian (@kourtneykardash) on

Իսկ Քարդաշյաններին մոտ կանգած աղբյոււները կարծում են, որ այս պատմությանն առնչվում է նաեւ Քորթնին։ Իբրեւ հենց է նա իր սիրելիին համոզել, թե Ռիչին նրան չի համապատասխանում։ Նա այնպես է արել, որ ԴիսիԿը հիմա ավելի շատ ժամանակ է անցկացնում իր երեխաների հետ։ Սքոթը լսել է Քորթնիին ու ընտանեկան պիկնիկ կազմակերպել, իսկ Քորթնին շատ գեղեցիկ է եղել. նա նարնջագույն, երկար վերնաշապիկ է կրել, հրաժարվել շրջազգեստից ու տաբատից։ Նա թեթեւ դիմահարդարում է ընտրել ու հավաքել մազերը։



© NEWS.am STYLE