Օլգա Բուզովայի ապագա հայ «սկեսուրը» հիվանդացել էր կորոնավիրուսով

10:12   29 մայիսի, 2020

Երգչուհի Օլգա Բուզովայի սիրելին՝ Դավիթ Մանուկյանը, երկրպագուներին տխուր նորություն է հայտնել. վերջերս նրա մայրը վարակվել է COVID-19-ով։ Տարիքի պատճառով հիվանդությունը ծանր ընթացք է ստացել։ Ախտահարված է եղել թոքերի հյուսվածքների 40 տոկոսը։

«Երկար ժամանակ չէի ցանկանում խոսել այս մասին… Երկար ու բարդ ընթացք էր, ոչ ոքի չեմ ցանկանում բախվել դրա հետ»,- իր Instagram-յան էջում գրել է Օլգա Բուզովայի սիրելին։

View this post on Instagram

A post shared by Давид Манукян & Dava (@dava_mb) on

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա եւս երկու շաբաթ տանն է անցկացրել։ Որդին առաջին անգամ փողոց դուրս գալը տոնի է վերածել. նրան վարդերի փունջ է նվիրել։

Երկրպագուները բլոգերի մայրիկին առողջություն են մաղթել։ «Պաշտպանեք ձեզ», «Երկար տարիների կյանք»,- հետեւորդները դիմել են բլոգերին։ Շատերը Բուզովայի սիրելիին գովել են, որ այդ բարդ շրջանում մայրիկի հետ է եղել։

Աղբյուրը՝ Instagram



© NEWS.am STYLE