Բոգոմոլովին ու Սոբչակին պսակադրած հոգեւորականին պատժել են

12:10   29 մայիսի, 2020

«Вечерний Ургант» հաղորդման հերթական եթերի ընթացքում 44-ամյա թատերական ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը հաղորդավարին նոր մանրամասներ է հայտնել սկանդալային ամուսնությունից։

Հիշեցնենք՝ Բոգոմոլովն ու Սոբչակն իրենց հարաբերությունները «սատանայական» օր են օրինականացրել՝ ուրբաթ 13-ին եւ ՔԿԱԳ գնացել են սգակառքով, որը զարդարված էր կարմիր կակաչներով։ Տաճարում պսակադրությունից հետո նորապսակները երեկույթի են գնացել, ուր հարսնացուն հանդես է եկել էրոտիկ համարով։ Քսենիա Սոչակը Իրինա Ալեգրովայի «Войди в меня» հիթի հնչյունների ներքո մերկապարի տարրերով բեմադրված պար է ներկայացրել։

Картинки по запросу собчак свадьба

Տաճար այցելությունից հետո նորապսակները շարունակել են հյուրերին շոկի ենթարկել էրոտիկ պարերով եւ այլ բաներով, որոնք անցյալ տարի լրատվամիջոցներն այդքան մանրամասնորեն ու բազմաթիվ անգամներ նկարագրում էին։ «Հետո որոշ ժամանակ անց ես զբոսնում էի Բրոննայա փողոցում եւ այնտեղ հանդիպեցի տեր հորը, որը կատարել է պսակադրությունը։ Նա հիանալի մարդ է, պարզապես հիասաքանչ։ Եվ նա տխրությամբ նայեց ինձ ու հարցրեց, թե ինչպես են իմ ու Քսենիայի գործերը։ Ես նրան պատասխանեցի. «Շնորհակալություն, պարզապես հիանալի։ Իսկ Ձեզ մոտ»։ Բայց նրա դեպքում հրաշալի այդքան էլ շատ բան չկար։ Նա ինձ այդպես էլ ասաց՝ իբր, մենք այն ժամանակ ձեր պատճառով ստացել ենք…»:

Ռեժիսորը չի հայտնել, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել հոգեւորականի հետ։

Աղբյուրը՝ Live24.ru



© NEWS.am STYLE