Առանց շպարի ու ոճային. Օլյա Հակոբյանի լուսանկարը

10:41   29 մայիսի, 2020

Դերասանուհի Օլյա Հակոբյանն Instagram-յան էջում պատասխանել է հետեւորդների հարցերին։

Օգտատերերը չեն մոռացել հաճոյախոսություններ անել դերասանուհուն, իսկ նրանցից մեկն Օլյա Հակոբյանին հարցրել է, թե որն է նրա գեղեցկության գաղտնիքը։ Դերասանուհին հարցին կատակով է պատասխանել. «Դե գաղտնիք է դա»։ Դերասանուհին նաեւ լուսանկար է հրապարակել, որոմ ոճային կերպարում է՝ կրում է ջինսե հագուստ, բաց գույնի պիջակ։ Օլյան հավաքել է մազերը, արեւային ակնոց ընտրել։

Օրեր առաջ հրապարակիված կադրերում դերասանուհին վառ գույնի, ծաղկային պրիտով զգեստ էր կրում։ Օլյա Հակոբյանն այն համադրել էր ջինսե բաճկոնի հետ։ Դերասանուհին սպորտային կոշիկներ էր կրում, ոճային պայուսակ ու գլխարկ։ «Վերջերս գլխարկս անպակաս է»,- հրապարակումը մակագրել էր Օլյան, իսկ հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել։



© NEWS.am STYLE