Աքսեսուարներ, նուրբ շպար. Դիանա Գրիգորյանի լուսանկարը

11:39   29 մայիսի, 2020

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Դիանան սպիտակ հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերը, նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ վզնոց եւ ականջօղեր։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Երեւանի կենտրոնում։ Նա սպիտակ հագուստ էր կրում, նույն գույնի պայուսակ։ Դիանան արձակել էր ուղիղ հարդարված մազերը, կերպարն ամբողջացրել էր գեղեցիկ շպարը։



© NEWS.am STYLE