«Երանի մեզ, որ ունենք մեր սիրուն Հայաստանը». Զարուհի Բաբայանի լուսանկարը

12:49   29 մայիսի, 2020

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի ջինսե տաբատ է կրում, բլուզ։ Զարուհի Բաբայանն այն համադրել է սեւ բաճկոնի հետ։ Երգչուհին գլխարկ է կրում, իսկ մեկնաբանություններում գրել է. «Երանի մեզ, որ ունենք մեր սիրուն Հայաստանը: Միայն թե կարողանանք պահել ու փայփայել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին հետաքրքիր նախշերով բլուզ է կրում։ Նա հավաքել է մազերը, նախապատվություն տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացրել է ոճային պայուսակը։ «Երեւանս, Երեւանս…»,- հրապարակումն այսպես է մակագրել երգչուհին՝ օգտագործելով նաեւ «Կասկադ» հեշթեգը։



© NEWS.am STYLE