«Ի՞նչ ես տեսնում, երբ փակում ես աչքերդ». Անելյա Գուբրյանի գարնանային կերպարը

13:41   29 մայիսի, 2020

Դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի տաբատ է կրում, սպիտակ շապիկ։ Անելյան արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ «Ի՞նչ  ես տեսնում, երբ փակում ես աչքերդ»,- հրապարակումն անգլերենով մակագրել է դերասանուհին՝ օգտագործելով «Երեւան», «սիրիր կյանքը», «արեւի սիրահարը» հեշթեգը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում մոդելը բաց գույնի տաբատ էր կրում, սեւ շապիկ ու պիջակ։ Նա գանգուր մազերով էր, մեղմ շպար է ընտրել։ Անելյան հագուստը համադրել էր սպորտային կոշիկների հետ, կերպարն ամբողջացրել նուրբ վզնոցներով։ «Դու երջանիկ ես։ Դադարիր դրամա սարքել»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE