Գանգուներ, նուրբ շպար. Հասմիկ Խոջյանի լուսանկարը

19:41   29 մայիսի, 2020

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Հասմիկը վառ կարմիր բլուզ է կրում։ Նա գանգուր մազերով է ու նախապատվություն է տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղ եւ մատանիներ։ Թեեւ Հասմիկը լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Գեղեցկուհի»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն բլուզ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը։ «Երջանիկ մարդ»,- հրապարակման մեկնաբանություններում դերասանուհին այս հեշթեգն էր օգտագործել։



© NEWS.am STYLE