«Ես չեմ կարողանում վայելել այդ լռությունը». Լուսինե Թովմասյանի բնական կերպարը

16:41   29 մայիսի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական գեղեցկությունը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լուսինեն բաց գույնի բլուզ է կրում եւ գեղեցիկ վզնոց։ Երկու երեխաների երիտասարդ մարիկը գրեթե շապարված չէ, իսկ մեկնաբանություններում գրել է. «Ես մի բան հասկացա` ես ավելի քան սովորել եմ, որ տանը միշտ պետք է լինեն երախաներս, տատիկ պապիկները, քույրս իր երեխաների հետ, այսինքն՝ տանը միշտ պետք է լինի շատ մարդ, որովհետեւ երբ շատ հազվադեպ մնում եմ մենակ, ես ինձ կորցնում եմ եւ մի տեսակ լավ չեմ զգում ինձ: Ես չեմ կարողանում վայելել այդ լռությունը, իսկ դո՞ւք»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Լուսինեն ջինսե տաբատ էր կրում սպիտակ շապիկ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը սպորտային կոշիկներ էր ընտրել, հավաքել մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Համ հաճույք է, համ էլ` սպորտ»,- հրապարակումը մակագրել էր Լուսինե Թովմայանը՝ օգտագործելով «Երեւան», «սիրում եմ իմ քաղաքը» հեշթեգերը։



© NEWS.am STYLE