Կինոինդուստրիան ինչպես է հակազդում կորոնավիրուսին (Մաս 1)

20:35   29 մայիսի, 2020

Երկար տարիներ շարունակ ֆիլմերն ու սերիալները մեզ ցուցադրել են, թե մեզ հետ ինչ կարող է պատահել տարբեր աղետների ժամանակ՝ պատերազմներից եւ ցունամիներից մինչեւ երկրաշարժեր եւ այլմոլորակայինների ներխուժումներ:

Այն, ինչ հիմա կատարվում է ամբողջ երկրագնդում, հարվածել է մեր կյանքի բոլոր ոլորտներին՝ քաղաքականությունից եւ տնտեսությունից մինչեւ սպորտ եւ կենցաղ:

Կինոն, որպես մեր ժամանակն անցկացնելու անքակտելի մաս, COVID-19-ի հետեւանքով նույնպես տուժել է, եւ հիմա մենք կներկայացնենք, թե ինչ է կատարվում կինոյի աշխարհում եւ ինչ կարող ենք սպասել:

Աստղերից ովքե՞ր են կորոնավիրուսով վարակվել

Instagram-ում Թոմ Հենքսը հայտնել էր, որ իր եւ կնոջ՝ Ռիտա Ուիլսոնի մոտ կորոնավիրուսով վարակում են ախտորոշել: Դա տեղի էր ունեցել Ավստրալիայում, որտեղ ամուսինները եկել էին Էլվիս Փրեսիլի Մասին Բազ Լուրմանի կենսագրական ֆիլմի արտադրությանը նախապատրաստվելու համար:

«Գթասրտության քվանտի» աստղ Օլգա Կուրիլենկոն Instagram-ում հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով կարանտինի մեջ է:

«Լյութեր» սերիալների աստղ Իդրիս Էլբան Twitter-ում հայտնել էր, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Դերասանը նշել էր, որ անալիզ է հանձնել ոչ թե որեւիցե ախտանիշի առկայության պատճառով, այլ այն բանից հետո, երբ հասկացել է, որ շփվել է վարակված մարդու հետ:

Հանդիսատեսին «Գահերի խաղից» Թորմունդի դերով հայտնի Քրիսթոֆեր Հիվյուն Instagram-ում հայտարարել էր, որ իր մոտ կորոնավիրուսային վարակում են ախտորոշել: Դերասանը հայտնել էր, որ ընտանիքի հետ միասին ինքնամեկուսացման մեջ է, եւ բոլորն իրենց լավ են զգում:

Կորոնավիրուսային ինֆեկցիայով էին վարակվել նաեւ Ինդիրա Վարման, որը «Գահերի խաղում» մարմնավորել էր Էլարիա Սենդին, եւ Դենիել Դե Կիմը, որը շատերին ծանոթ է «Ողջ մնալ» ֆիլմում Ջին Քվոնի դերով:

Բարեբախտաբար, բոլոր դերասաններն արդեն ապաքինվել են:

Նկարահանումները դադարեցված են

Սառեցվել են Marvel կինոտիեզերքի հերթական՝ «Շան-Չին եւ 10 մատանու լեգենդը»  ֆիլմի նկարահանումները:

Դադարեցվել են Ռիդլի Սքոթի «Վերջին մենամարտը» պատմական կինոնկարի եւ Գիլյերմո դել Տորոյի «Մղձավանջների ծառուղի» թրիլերի, ինչպես նաեւ Disney ստուդիայի «Ջրահարսը» խաղային ռեմեյքի նկարահանումները:

Համավարակի պատճառով Warner ստուդիան ժամանակավորապես սառեցրել է «Մատրիցա 4»-ի արտադրությունը: Կինոնկարի նկարահանումներն ընթանում էին Բեռլինում (Գերմանիա) եւ հիմա անորոշ ժամկետով հետաձգվել են:

Պրոդյուսեր Ջոն Լանդաուն հայտնել է, որ «Ավատարի» սիքվելների նկարահանումները, որոնք պետք է ապրիլին կատարվեին Նոր Զելանդիայում, համավարակի պատճառով չեղարկվել են:

Պրեմիերաները հնետաձգվել են

COVID-19-ի պայմաններում հոլիվուդյան ստուդիաները ստիպված էին վերանայել ռելիզների օրացույցը, այս պահին մեր տրամադրության տակ են պրեմիերաների փոփոխված օրերը:

Disney

«Մուլան» — 2020 թվականի հուլիսի 24:

«Նոր մուտանտներ» (Fox) — 2020 թվականի օգոստոսի 28:

«Ֆրանսիացի կարգավարը» — 2020 թվականի հոկտեմբերի 16:

«Սեւ Այրին» (Marvel) — 2020 թվականի նոյեմբերի 6:

«Հոգի» (Pixar) — 2020 թվականի նոյեմբերի 20:

«Գլխավոր հերոսը» — 2020 թվականի դեկտեմբերի 11:

«Վեսթսայդյան պատմություն», ռեժիսոր՝ Սթիվեն Սփիլբերգ — 2020 թվականի դեկտեմբերի 18 (անփոփոխ է մնացել):

«Վերջին մենամարտը», ռեժիսոր՝ Ռիդլի Սքոթ — 2020 թվականի դեկտեմբերի 25 (անփոփոխ է մնացել):

«Հավերժականները» (Marvel)  — 2021 թվականի փետրվարի 12:

«Ռայան եւ վերջին վիշապը» (Pixar) — 2021 թվականի մարտի 12:

«Շան-Չին եւ 10 մատանու լեգենդը» (Marvel)  — 2021 թվականի մայիսի 7:

«Շրջագայություն ջունգլիներում» — 2021 թվականի հուլիսի 31:

«Տոր. Սեր եւ ամպրոպ» (Marvel)  — 2022 թվականի փետրվարի 11:

«Դոկտոր Սթրենջը եւ խելահեղության մուլտիտիեզերքը» (Marvel)  — 2022 թվականի մարտի 25:

«Սեւ հովազ 2» (Marvel)  — 2022 թվականի մայիսի 8:

«Կապիտան Մարվել 2» (Marvel)  — 2022 թվականի հուլիսի 8:

«Ինդիանա Ջոնս 5» — 2022 թվականի հուլիսի 29

 Warner Bros.

«Փաստարկ» — 2020 թվականի հուլիսի 17 (անփոփոխ է մնացել):

«Հրաշք կինը. 1984» (DC)  — 2020 թվականի օգոստոսի 12:

«Նյուարքի բազմաթիվ սրբերը» («Սոպրանո կլանի» փրիքվելը) — 2021 թվականի մարտի 12:

«Բեթմեն» (DC) — 2021 թվականի հոկտեմբերի 1:

Էլվիս Փրեսլիի մասին Բազ Լուրմանի անանուն բայոփիքը — 2021 թվականի նոյեմբերի 5:

«Ռիչարդ թագավորը» — 2021 թվականի նոյեմբերի 19:

«Ֆլեշ» (DC) — 2022 թվականի հունիսի 2:

«Շազամ 2» (DC) — 2022 թվականի նոյեմբերի 4:   

Paramount 

«Բոբ սպունգը փախուստի մեջ» — 2020 թվականի հուլիսի 31: 

«Խաղաղ վայր 2» — 2020 թվականի սեպտեմբերի 4:

«Թոփ Գան. Մեվերիք» — 2020 թվականի դեկտեմբերի 23:

«Շան ձագերի պարեկը» — 2021 թվականի օգոստոսի 20:

«Առաքելությունն անիրագործելի է 7» — 2021 թվականի նոյեմբերի 19:

«Վիշապների գետնատնակները» — 2022 թվականի մայիսի 27:

«Առաքելությունն անիրագործելի է 8» — 2022 թվականի նոյեմբերի 4:

 Universal

«Մահանալու ժամանակը չէ» (25 ֆիլմ Ջեյմս Բոնդի մասին ) — 2020 թվականի նոյեմբերի 25:

«Ֆորսաժ 9» — 2021 թվականի ապրիլի 2:

«Մինյոնները. Գրյուվիտացիա» (Illumination) — 2021 թվականի հուլիսի 2:

 Sony

«Ուրվականների որսորդները. Ժառանգորդները» — 2021 թվականի մարտի 5:

«Մորբիուս» — 2021 թվականի մարտի 19:

«Հայրություն» — 2021 թվականի ապրիլի 2:

«Վենոմ 2» —  2021 թվականի հունիսի 25:

 

«Uncharted» — 2021 թվականի հոկտեմբերի 8:

«Հրեշներն արձակուրդներին 4» — 2021 թվականի օգոստոսի 6:

«Մարդը Տորոնտոյից» — 2021 թվականի սեպտեմբերի 17:

«Սոխակը» — ամսաթիվը դեռեւս չի հայտարարվել:

«Սարդ մարդը 3» (Marvel-ի հետ կոնցեպցիայով) — 2021 թվականի նոյեմբերի 5:

«Սարդ մարդը. Տիեզերքի միջով 2» — 2022 թվականի հոկտեմբերի 7:

 Lionsgate

«Սղոց. Գալար»  — 2021 թվականի մայիսի 21:

«Ջոն Ուիք 4» — 2022 թվականի մայիսի 27:

«Քիլլերի կնոջ թիկնապահը» — 2021 թվականի օգոստոսի 28:

 

Շարունակելի

Նորայր Նազարյան

Աղբյուրը՝ THR,  Deadline, ՏԱՍՍ, Variety, Kinopoisk. 



© NEWS.am STYLE