46 տարին խոչընդոտ չէ գեղեցիկ մարմնի համար. Հայդի Քլումն արեւայրուք է ընդունում առանց հագուստի (ֆոտո)

18:06   29 մայիսի, 2020

Հայտնի մոդել եւ հեռուստահաղորդավարուհի Հայդի Քլումը Լոս Անջելեսում գտնվող բնակարանում ինքնամեկուսացած է երիտասարդ ամուսնու՝ Թոմ Կաուլիտցի հետ։ «Հրեշտակների քաղաքում» արդեն բավական շոգ է, սակայն առայժմ արգելված է լողափեր գնալ։ Բայց Հայդին ելք գտել է եւ որոշել է արեւային լոգանք ընդունել հենց տան բակում՝ արեւայրուք ընդունելով ամբողջությամբ մերկ։

View this post on Instagram

A post shared by Heidi Klum (@heidiklum) on

Հայդին սեւ-սպիտակ լուսանկարներ է հրապարակել, որոնցում երկրպագուները քիչ բան են կարողացել տեսնել։ Ընդ որում, ցուցադրվածը բավարար է՝ 46-ամյա մոդելի կազմվածքը գնահատելու համար, որը դեռ հիանալի կազմվածք ունի եւ ինքնամեկուսացման ընթացքում չի գիրացել։

Գլխավոր լուսանկարը՝ JAMIE MCCARTHY/GETTY IMAGES



© NEWS.am STYLE