Հռիփսիմե Հակոբյանի մեղմ կերպարը

21:41   29 մայիսի, 2020

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ զգեստ է կրում, որը համադրել է նույն գույնի սպորտային կոշիկների հետ։ Նա արձակել է մազերն, կերպարն ամբողջացրել բնական շպարով։ Երգիչ Մարտին Մկրտչյանի կինը լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են գրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ շապիկ էր կրում, որը համադրել էր բաց գույնի պիջակի հետ։ Հռիփսիմեն արձակել էր մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել. «Դուք շատ գեղեցիկ եք»։



© NEWS.am STYLE