«Ձեզ լուրջ պահեք: Կարողա պատահի` մեզ հետեւում են…»․ Մկրտիչ Արզումանյանի հումորային հրապարակումը

13:42   30 մայիսի, 2020

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին ու երկրպագուներին։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր, հումորային ու զվարճալի լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել մեծ ծաղկի հետեւում։ Հրապարակմանը կից նա կատարել է հետեւյալ գրառումը․ «Ձեզ լուրջ պահեք: Կարողա պատահի` մեզ հետեւում են…»։ Հետեւորդներն անմիջապես արձագանքել են եւ մի լավ ծիծաղել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանի դեմքին կապտուկներ էին նկատվում, որոնք գրիմի արդյունք էին։ Անդրադառնալով վերջին շրջանում ամենաքննարկվող թեմային՝ Մկրտիչ Արզումանյանը գրել էր. «Անհաջող փռշտացինք»։



© NEWS.am STYLE