«Անիրական գեղեցկություն»․ Սիրուն Մինասի նոր լուսանկարը

10:39   30 մայիսի, 2020

Women’s Club-ի մասնակից, մասնագիտությամբ բժշկուհի Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։

Instagram-ում հրապարակված կադրում Սիրունը կրում է սեւ երանգի ամառային բլուզ, լայն տաբատ, իսկ ուսերին գցել է մուգ երանգի վերնազգեստ։ Նա արձակել է գանգուր վարսերը, մեղմ շպար նախընտրել։ Հրապարակմանը կից բժշկուհին անգլերեն լեզվով գրել է․ «Դու չես կառավարում փոթորիկը եւ կարող ես կորել դրանում։ Դու փոթորիկ ես»։ Հետեւորդները շտապել են մեկնաբանությունների հատվածում հաճոյախոսություններ ուղղել նրան՝ գրելով․ «Անիրական գեղեցիկ», «Խոսքերն ավելոդ են», «Յուրօրինակ», «Այնքան գեղեցիկ ես»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարկված լուսանկարում Սիրունը ոճային զգհեստ էր կրում, որը համադրել էր գեղեցիկ պայուսակի հետ։ Սիրունը հավաքել էր մազերը, խոշոր աքսեսուար՝ ականջօղ ընտրել։ «Կյանքը դեռ գեղեցիկ է… սեւ եւ սպիտակ գույների մեջ»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր նա, իսկ հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել. «Չքնաղ հայուգի, գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE