Վառ կարմիր շրթներկ, նուրբ շպար․ Շողեր Թովմասյանի գարնանային կերպարը

19:38   30 մայիսի, 2020

Երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներակայացնելով իր գարնանային հմայիչ ու քնքուշ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է ճերմակ հագուստ։ Նա արձակել է ալիքավոր վարսերը, նախընտրել՝ նուրբ շպար, ինչն էլ ընդգծել է կարմիր շրթներկով։ Հրապարակմանը կից Շողեր Թովմասյանը գրառում չի կատարել։

։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը կիտրոնագույն հագուստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածը։ Շողերն արձակել էր մազերը, բարձրակրունկներ ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր վառ շպարը, դերասանուհին նախապատվություն էր տվել կարմիր շրթներկին։ Նա նույն գույնի պայուսակ էր ընտրել։  



© NEWS.am STYLE