«Պարզապես հրաշք»․ Գայանե Ասլամազյանի նոր լուսանկարը

17:43   30 մայիսի, 2020

Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը նոր ֆոտոշարքից լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին նվազագույն շպարով է, վարսերն արձակված են։ Գայանեն կադրում կերպարանք է ընդունել սպիտակ վարդը ձեռքին։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն երկրպագուները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Դու պարզապես հրաշք ես», «Հմայիչ», «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր լողափին։ Նա ջինսե տաբատ էր կրում, բաց մոխրագույն բլուզ։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցով եւ վզնոցով։ «Ամառ 2020»,- հրապարակումը մակագրել էր նա։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական մեկնաբանություններ գրել։

 

 

Լուսանկարը՝ asvadurov_



© NEWS.am STYLE