Ջիգանը սեր է խոստովանում, բայց Օքսանա Սամոյլովային դա չի տպավորում (տեսանյութ)

11:33   30 մայիսի, 2020

Ջիգանը երկրպագուներին կրկին թյուրիմացության մեջ է գցել։ Չնայած այն բանին, որ ռեփերի եւ Օքսանա Սամոյլովայի մոտ այժմ ամուսնության գործընթաց է ընթանում, արտիստը չի դադարում Instagram-ի իր էջում համատեղ լուսանկարներ եւ տեսանյութեր տեղադրել կնոջ հետ:

Այս անգամ Ջիգանը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ կնոջ՝ Օքսանայի հետ նստած են իրենց այգու ամառային բազմոցին։ Ռեփերը մի քանի անգամ տեսախցիկը պտտել է դեպի կինն ու ասել, որ սիրում է նրան։ Սամոյլովան ծիծաղել է, բայց ոչ մի կերպ չի պատասխանել Դենիսի խոստովանությանը:

«Սիրում եմ»,- այսպես է տեսանյութը մեկնաբանել նա։

Տեսանյութը ցնցել է հետեւորդներին. արդյոք ամուսինները ամուսնալուծվել են, թե նրանք պարզապես փորձում են ուշադրություն գրավել: Իսկ ինչու՞ են միայն Ջիգանի օգտահաշվում նման բովանդակությամբ  հրապարակումներ հայտնվում, իսկ Օքսանան չի մեկնաբանում նրանց հարաբերությունները:



© NEWS.am STYLE