Երկու քույր են, երկուսն էլ` շատ հայտնի. շոու-բիզնեսի ճանաչված ազգականները (ֆոտո)

15:11   30 մայիսի, 2020

Մեր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել ենք ամենաճանաչված հայ քույրերին. այսօր ընդլայնել ենք այդ ցանկն ու անցել համաշխարհային մասշտաբով ճանաչում ունեցող ազգականուհիներին: Այս ցանկն, ի դեպ, ավելի մեծ կարող էր լինել, քանի որ ճանաչված հայտնիները սովորաբար սերում են ճանաչված ընտանիքներից, բայց մենք սահմանափակվել ենք` ներկայացնելով միայն հայտնի քույրերին:

Պենելոպե եւ Մոնիկա Քրուզներ

Դե,Պենելոպե Քրուզին առաձնահատուկ ներկայացնելու կարիք չկա: Սկսելով իր դերասանական կարիերան իսպանական ֆիլներից` նա սահուն անցում կատարեց դեպի Հոլիվուդ: Նրա կրտսեր քույրը` Մոնիկան, Պենելոպեի հայտնիությունը չունի, բայց հասցրել է նկարահանվել տասնյակ ֆիլմերում, որոնցից հայտնի են «Վերջին ժամը», «Ջերի Քոթթոն» եւ այլն:

Մերի-Քեյթ եւ Էշլի Օլսեններ

Հոլիվուդյան երկվորյակները նկարահանել սկսել են դեռ փոքրուց` ֆիլմերում էլ մարմնավորելով երկվորյակների: Նրանց համատեղ ֆիլմերից հատկապես հայտնի են`«Ֆուլ Հաուս», «Մի անգամ Հռոմում», «Մարտահրավեր», «Նյու Յորքի ակնթարթները» եւ այլն: Ավելի հասուն տարիքում քույրերը սկսեցին նկարահանվել նաեւ առանձին նախագծերում:

Դակոտա եւ Էլ Ֆաննինգներ

Շիկահեր քույրերը բավական հայտնի են ֆիլմասերների շրջանում: Դակոտան ճանաչում է ձեռք բերել դեռեւս 7 տարեկանում, նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են` «Ես Սեմն եմ», «Աշխարհների պատերազմը», «Մթնշաղ» եւ ալն: Էլը եւս նկարահանվում է մանուկ հասակից: Դակոտայի կրտսեր քրոջ մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից են` «Մալեֆիսենտան» եւ «Մալեֆիսենտա. խավարի տիրուհին»:

Ջիջի եւ Բելլա Հադիդներ

Նրանք մոդելային աշխարհի, թերեւս, ամենահայտնի քույրերն են: Քույրերից ավագը Ջիջին է: Ի դեպ, նրանց մայրը` Յոլանդա Հադիդը, եւս ժամանակին զբաղվում էր մոդելինգով:

Քարդաշյան եւ Ջեններ քույրեր

Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մասին երկար խոսել պետք չէ. նրանք իրենց մասին բարձրաձայնեցին Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի շնորհիվ: Սա այն դեպքն է, երբ ընտանիքից հայտնի են ոչ միայն երկուսը, այլեւ բոլորը: Քորթնի, Քիմ եւ Քլոե Քարդաշյանները Քրիս Ջենների եւ Ռոբերտ Քարդաշյանի դուստրերն են, իսկ Քենդալ եւ Քայլի Ջեններների հայրը Բրյուս Ջեններն է, որն այժմ հայտնի է` որպես Քեյթլին Ջեններ: Քույրերն ունեն նաեւ եղբայր` Ռոբ Քարդաշյանը, որը եւս հայտնի է Քարդաշյանների մասին պատմող շոուից:

Լուսանկարները՝ Lalo Yasky,Dimitrious Kambouris, Matt Winkelmeyer, Jamie McCarthy, Jon Kopaloff/Getty Images, Pinterest, Amanda Edwards/Wireimage, Hello Magazine, Charles Sykes/Bravo, Instagram



© NEWS.am STYLE