«Ինչքան ուժ ունեմ թուշ ունեմ»․ Նազենի Հովհաննիսյանն արխիվային լուսանկար է հրապարակել

14:08   30 մայիսի, 2020

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպար ու լուք: Նա նաեւ չափազանց ուշադիր է իր ընկերների հանդեպ, ու նրա միկրոբլոգում հաճախ կարելի է հանդիպել ընկերների հետ ջերմ լուսանկարների, հոլովակների: Նազենին նաեւ իր տեսակետն է հայտնում այս կամ այն խնդրի, հասարակական իրողությունների մասին։

Նազենին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որն արվել է տասը տարի առաջ։ Արխավային լուսանկարը սեւ-սպիտակ է։ Հրապարակմանը կից հաղորդավարուհին հումորային գրառում է կատարել՝ գրելով․ «Թշերը հուշում են, բայց չեն պարտադրում։ 10 տարի առաջվա նկար, ինչքան ուժ ունեմ թուշ ունեմ))) Բարի լույս, եւ թող ապրենք այնպես, որ անցյալին ու մեզ` անցյալում, նայենք ժպտալով)»։

Օրեր առաջ հրապարակված կադրում դերասանուհին երկար զգեստ էր կրում, որը համադրել էր խոշոր ու ոճային գոտու հետ։ Նազենին բարձրակրունկներ էր ընտրել, արձակել մազերը։ Հմայիչ դերասանուհին մեկնաբանություններում գրել էր. «Գարունները գային ու չգնային…»: Հետեւորդները գնահատել էին կերպարն ու հաճոյախոսություններ արել. «Էլեգանտ, չքնաղ»։



© NEWS.am STYLE