Էլեն Ասատրյանը՝ հմայիչ կերպարում

18:47   30 մայիսի, 2020

Դերասանուհի, երգչուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ ու հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում Էլենը կրում է ուսերը բաց, կապույտ երանգի բլուզ։ Նա արձակել է ուղիղ հարդարվախ վարսերը, իսկ մեղմ, բայց միեւնույն ժամանակ արտահայտիչ շպարն էլ ավելի է ընդգծել նրա դիմագծերը։ Էլենի կերպարն ամբողջացնում են աքսեսուարները․ նուրբ վզնոց, ականջօղեր։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, սեւ գույնի, ոճային բաճկոն։ Էլենն արձակել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ Դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել, հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել. «Պայծառ»։



© NEWS.am STYLE