Սիրելիների գրկում կամ լողափին. հայտնիների Instagram-ն՝ այս շաբաթ (ֆոտո)

16:04   30 մայիսի, 2020

Ո՞վ է ասել, թե կարանտինի շրջանում զույգերի փոխհարաբերությունները փոխվել են դեպի վատը: Հայկական շոու-բիզնեսի սիրահարներն ապացուցում են ճիշտ հակառակը: Այս շրջանում հայտնիներն ավելի շատ ժամանակ են անցկացնում սիրելիների կողքին եւ հետեւորդների հետ կիսվում ջերմ լուսանկարներով:

Կարանտինը՝ կարանտին, բայց ամառն արդեն մոտ է, եւ շոգին դիմանալու համար շատերը շտապում են ինքնամեկուսանալ բնության գրկում եւ վայելել ջերմացնող արեւի ու լողափի ընկերակցությունը:

NEWS.am STYLE-ը կրկին «շրջել է» հայտնիների ինստագրամյան էջերով՝ որսալով հետաքրքիր հրապարակումները:

Երգչուհի Էմմիի երկրպագուներին հետաքրքրող առաջնային հարցերից մեկը՝ թե ինչպիսին է նրա ամուսինը, կարծես՝ աստիճանաբար բացահայտվում է: Instagram-ում հրապարակած լուսանկարում Էմմին ամուսնու հետ է: Ճիշտ է՝ երգչուհին կրկին չի ցուցադրել սիրելիի դեմքը, բայց ռոմանտիկ գրառում է կատարել՝ նշելով  «Իմ սեր», «ամուսին ամբողջ կյանքի համար» հեշթեգերը:

Դերասան Բեն Ավետիսյանն այս շրջանում, հատկապես, ժամանակի մեծ մասն անցկացնում է սիրելիի՝ դիմահարդար Դիանա Տոնոյանի կողքին: Այս շաբաթ էլ զույգը գեղեցիկ ժամանց է անցկացրել բնության գրկում, իսկ երկրպագուներին ուրախացրել իրենց հերթական ջերմ լուսանկարով:

Աննա Թովմասյանն ու Արամեն շարունակում են մնալ հայկական շոու-բիզնեսի ամենառոմանտիկ զույգերից մեկը: Աննան հերթական լուսանկարն է հրապարակել, որում նա Արամեի ձեռքն է բռնել, եւ նրան ուղղված սիրո խոստովանությունը հուզել է շատերին.

«Ես սիրում եմ քեզ, իմ կյանք, իմ կես»,-գրել է Աննան:

Հռիփսիմե Հակոբյանն էլ Մարտին Մկրտչյանի հետ է ջերմ լուսանկար հրապարակել: Ամուսինները Երեւանի գարնանային օդն են վայելել քաղաքի ֆոնի ներքո:

Գեղեցիկ կարգավիճակում գտնվող երգչուհի Լիլուն որոշել է դիմել ոճափոխության: Նա ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է ոչ միայն կլորիկացած փորիկը, այլեւ մազերի նոր երանգը: Այսուհետ ամերիկաբնակ երգչուհին ներկայանում է շիկակարմիր վարսերով:

«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը շարունակում է մնալ Դուբայում: Նա այնտեղ կլինի այնքան ժամանակ, մինչեւ կթույլատրվեն թռիչքները: Բայց գեղեցկուհին փորձում է չտխրել ու վայելել իր ժամանակը: Հերթական լուսանկարում Լիլին սպիտակ բիկինիով է, վայելում է տաք եղանակը լողավազանում:

Տեւական ժամանակ ԱՄՆ-ում բնակվող դերասանուհի Անժելա Սարգսյանն էլ ջերմացնող կադրեր է հրապարակել: Անժելան արեւի ընկերակցությունը վայելել է լողափնյա զբոսանքի ժամանակ:



© NEWS.am STYLE