«Մենք ենք գծում մեր կյանքի քառակուսին ու ապրում դրա մեջ, կարելի է եւ այն մի փոքր շեղ գծել»․ Դիանա Գրիգորյանի արխիվային լուսանկարը

20:47   30 մայիսի, 2020

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված սեւ-սպիտակ կադրում Դիանան արտահայտիչ շպարով է։ Նա արձակել է վարսերը, իսկ կերպարն ամբողջացրել են աքսեսուարները․ թեւնոցներ, ժամացույց։ Հրապարակմանը կից Դիանան կատարել է հետեւյալ գրառումը․ «Մենք ենք գծում մեր կյանքի քառակուսին ու ապրում դրա մեջ, կարելի է եւ այն մի փոքր շեղ գծել»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Դիանան սպիտակ հագուստ էր կրում։ Նա հավաքել էր մազերը, նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ վզնոց եւ ականջօղեր։



© NEWS.am STYLE