Ռոզի Ավետիսովան՝ առանց շպարի

22:41   30 մայիսի, 2020

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան, ով բավականին ակտիվ է սոցցանցերի իր էջում, միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ ֆոտոշարքերից լուսանկարներ, իր առօրյայի ու աշխատանքի մասին պատմող կադրեր: Հետեւելով դերասանուհու էջին նկատում ենք, որ նա ոճային փոփոխություններ շատ է սիրում, քանի որ նա հաճախ է ներկայանում տարբեր կերպարներով:

Դերասանուհին իր Instagram-ի Stories բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է բնական կերպարում։ Ռոզին առանց շպարի է, նա հավաքել է վարսերը։ Կրում է մուգ կանաչ երանգի զգեստ։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չի կատարել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, մուգ գույնի բլուզ։ Նա հավաքել էր մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Հմայիչ դերասանուհու կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։  «Արեւի հետ համբուրվելուց»,- հրապարակումը մակագրել էր Ռոզին։



© NEWS.am STYLE