«Ռուսաստանի կոմունիստները» որպես աջակցություն Պրիգոժինին «Դոշիրակ» են ուղարկել

10:06   31 մայիսի, 2020

«Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցությունը ռուս պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինին մի քանի տուփ վերմիշել է ուղարկել նոր տիպի կորոնավիրուսի COVID-19 պանդեմիայի շրջանում արտիստների ծանր վիճակի մասին նրա հայտարարությունների ֆոնին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով քաղաքական ուժի մամուլի ծառայությանը։

Բացի այդ, «հումանիտար օգնության» հետ միասին կուսակցությունը դիմում է հղել Պրիգոժինին, որում առաջարկել են, որպես «սովից չմեռնելու գործուն միջոց» գնալ շինարարությունում կամ գործարանում աշխատանքի անցնել։

«Մեսյե Պրիգոժին, ձեզ, որպես օգնություն ուղարկում ենք «Դոշիրակի» տուփով վերմիշել, որը ժողովրդի մեջ կոչվում է «բոմժ-փաթեթ», — ասված է նամակի տեքստում:

«Ռուսաստանի կոմունիստները» նշել են, որ «Դոշիրակն» ուղարկել են, որպես «օգնության աղաղակին արձագանք»։ Ընդ որում, նրանք հավելել են, որ պրոդյուսերի հայտարարություններից առաջ վստահ են եղել, որ արտիստները բավականին ապահովված մարդիկ են։

Կուսակցությունում ընդգծել են, որ արտիստները, որոնք մակարդակով նման են Պրիգոժինին, մեկ ելույթի համար վաստակում են այնքան, որքան բանվորը կարող է մեկ տարվա կամ գուցե ավել աշխատելով չվաստակել։



© NEWS.am STYLE