Համացանցում հայտնվել են Beatles խմբի նախկին անդամ Ջոն Լենոնի նախկինում չհրապարակված հազվագյուտ լուսանկարները՝ մարդասպան Մարկ Չապմենի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Այսպես, լուսանկարներից մեկում պատկերված է այն պահը, երբ Լենոնը Չափմենին ինքնագիր է տալիս։
Լուսանկարն արվել է 1980 թվականի դեկտեմբերի 8-ին լուսանկարիչ եւ երաժշտի ընկեր Փոլ Կորեշի կողմից, որը Լենոնին փողոցում պատահաբար է տեսել:
Մի քանի ժամ անց 25-ամյա Չապմենը Նյու Յորքի իր տան մոտ սպանել է իրեն ստորագրություն տված Լենոնին։