Սլացիկ ոտքեր, օվկիանոս, արեւ․ Անժելա Սարգսյանի լողափնյա լուսանկարը

10:37   31 մայիսի, 2020

Դերասանուհի Անժելա Սարգսյանը, ով արդեն տեւական ժամանակ է, ինչ բնակվում է Լոս Անջելեսում, իր միկրոբլոգի հետեւորդներին հաճախ ցուցադրում է իր առօրյան, ժամանցը, ճամփորդությունները: Սոցցանցերում լինելով ակտիվ դերասանուհին չի դադարում ուրախացնել իր հետեւորդներին ու երկրպագուներին:

Instagram-յան էջի Stories բաժնում, որ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում դերասանուհին ներկայացել է լողափնյա կերպարում։ Կադրերում Անժելա Սարգսյանը կրում է ամառային ծաղկավոր զգեստ։ Նա արձակել է վարսերը, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Անժելան գրառում չի կատարել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին բնական շպարով էր։ Անժելա Սարգսյանը նուրբ աքսեսուարներ էր ընտրել՝ վզնոց եւ ականջօղ։ «Գեղեցկությունը չի փրկի աշխարհը, այլ սերը եւ բարությունը»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր Անժելան։



© NEWS.am STYLE