«Միշտ օրիգինալ»․ Սոֆյա Պողոսյանի հմայիչ լուսանկարը

14:42   31 մայիսի, 2020

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը, ով այս շրջանում հանդես է գալիս «Արմատներ» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին կրում է ճերմակ տոպ, պուտավոր տաբատ։ Նա արձակել է վարսերը, քնքուշ շպար նախընտրել։ Հրապարակմանը կից Սոֆյան անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Կյանքը ոչ թե ինքդ քեզ գտնելու մասին է, այլ՝ ինքդ քեզ ստեղծելու»։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել դերասանուհուն. «Միշտ օրիգինալ», «Հրաշք», «Գեղեցկուհի», - գրել են օգտատերերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆյան պատկերված էր ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Լուսանկարում գեղեցիկ զույգը ջերմ գրկախառնված էր։ Սոֆյան մուգ տաբատ էր կրում, բաց վարդագույն բաճկոն։ 



© NEWS.am STYLE