Ընդգծված դիմագծեր, նվազագույն շպար․ Մերի Հակոբյանի նոր լուսանկարը

12:44   31 մայիսի, 2020

Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սեւ շապիկ, նույն երանգի սպորտային գլխարկ։ Նա արձակել է վարսերը, ընտրել՝ նվազագույն շպար, որն ընդգծել է նրա դիմագծերը։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրառում չի կատարել։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին մեքենայի մեջ էր։ Կրում էր սեւ բլուզ, արձակել էր մազերն, իսկ նուրբ շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ Չնայած երիտասարդ դերասանուհին հրապարակմանը կից գրառում չէր կատարել, սակայն հետեւորդներն ու երկրպագուները բազում հաճոյախոսություններ էին ուղղել նրան՝ գնահատելով գեղեցկությունը․ «Հրաշք գեղեցկուհի», «Գեղեցկություն», «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE