«Տիկտոկացավ բազմությանը դժվար հետաքրքրի իմանալ, թե ինչպիսինն եմ ես իրականում»․ Յանա Դանիելյանի նոր գրառումը

11:31   31 մայիսի, 2020

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին մշտապես հիացնում է իր ոճային, նորաձեւ look-երով, ներկայացնում է ընտանեկան հանգստից ու առօրյայից գեղեցիկ ու ջերմ կադրեր։

Ոճային Յանան իր Instagram-յան էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Կադրին կից Յանան անկեղծացել է հետեւորդների հետ՝ գրելով․

View this post on Instagram

«Անկեղծության ժամ։

Ես շատ խոսել չեմ սիրում ) երևի արդեն նկատել եք ... )

Քիչ նկարներ եմ տեղադրում , վիդեոներ առավել ևս , նույնն էլ սթորիների հետ կապված:

Դա նրանից չէ , որ ասելիք չունեմ կամ ցուցադրելու բան , կամ էլ կյանքս անհետաքրքիր է ) ոչ ) հակառակը )) ես ուղղակի վախում եմ կիսվեմ ու հենց այդ նույն վարկյանին էլ կորցնեմ դրա արժեքը:

Չեմ կիսվում, որովհետև բոլորին թռենդն ու բռենդն է հետաքրքիր) տիկտոկացավ բազմությանը դժվար հետաքրքրի իմանալ, թե ինչպիսինն եմ ես իրականում) ինչ եմ սիրում, ինչ եմ մտածում ... )

Ես ունեմ իմ առանձին փոքրիկ աշխարհը , որտեղ բոլորը իրար անկեղծ են ժպտում ու սիրում, ունեմ իմ յուրահատուկ աշխարհայացն ու մտածելակերպը , ու վերջապես իմ կյանքը, որտեղ ոչ մի կեղտոտ քոմենթ չի կարող իր տեղը գտնել)

Ոչինչ չեմ հրապարակում, որ չտեսնեմ իրականությունը ) իսկ իրականությունը կայանում է նրանում, որ եթե չես հրապարակում մոդայիկ պար ուրեմն լայքերի արժանի չես ))) Ինձ համար միշտ եղել է ու կմնա Աստծո կողմից ստացած լայքը ))) ծիծաղալու է հնչում , բայց փաստ :

Ես միշտ եղել եմ անկեղծ ու այդպիսինն էլ կմնամ ) իսկ դուք դա կլայքեք թե ոչ արդեն Ձեր ընտրությունն է : Սեր և խաղաղություն բոլորին: Շնորհակալություն»։



© NEWS.am STYLE