«Անկրկնելի»․ Լուիզա Ներսիսյանի գրավիչ կերպարը

15:46   31 մայիսի, 2020

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել, որոնցում կանացի ու գրավիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարաված սեւ-սպիտակ կադրերում դերասանուհին կրում է բաց երանգի շապիկ։ Նա հավաքել է վարսերը, նախընտրել ընդգծված շպար։

Հրապարակմանը կից Լուիզան գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Անկրկնելի», «Հրաշք», «Աներեւակայելի գեղեցկություն», «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ Լուիզա Ներսիսյանը ծննդյան օրվա առիթով շնորհավորել էր դերասանուհին Զառա Սակայանին։ Նա համատեղ լուսանկար էր հրապարակել Զառայի հետ ու գրել. «Ծնունդդ շնորհավոր։ Սիրում եմ քեզ շատ։ Բոլոր նպատակներդ թող իրականան»։

Լուսանկարները՝ lidiaviphoto



© NEWS.am STYLE