Ելենա Ստեպանենկոն պատմել է, թե ամուսնալուծությունից հետո ինչպես է վերաբերում Եվգենի Պետրոսյանին

13:14   31 մայիսի, 2020

Ելենա Ստեպանենկոն հայտարարել է, որ չարություն չի պահում նախկին ամուսնու՝ Եվգենի Պետրոսյանի դեմ եւ վաղուց ներել է նրան: Այս մասին հայտնում է «Вечерняя Москва»-ն, փոխանցում է 5 канал-ը։

Արտիստուհին խոստովանել է, որ ինքը բարեպաշտ մարդ է, ինչը նշանակում է, որ հավատում է ներման անհրաժեշտությանը։ Դրա համար էլ նա կարողացել է վերապրել իր կյանքի այս ծանր շրջանը եւ առաջ գնալ։

«Ամուսնալուծության շրջանում ինչ-որ արտասովոր զարմանք կար, թե ինչ էր կատարվում շուրջս, քանի որ դա իսկապես սարսափելի էր։ Բայց ես անցել եմ այդ ճանապարհը՝ կեղծ մեղադրանքներին ոչինչ չպատասխանելով։ Մտածում էի, Տերն այդպես է կամեցել, ուրեմն ես պետք է հանդուրժեմ։ Դե, իսկ ինչպե՞ս այլ կերպ վարվել»,- կիսվել է հումորիստը։

Ելենա Ստեպանենկոն վստահ է, որ Պետրոսյանի հետ ամուսնալուծությունը փորձություններից մեկն էր, որը նա պետք է անցներ: Եվ եթե նրանց միությունը փլուզվեց գոյության 30 տարիներից հետո, ապա այդպես էլ պետք է լիներ։

«Մենք բոլորս կյանքում ինչ-որ փորձություններ ենք անցնում։ Եվ կարեւորն այն չէ, որ այդ փորձություններն ուղարկվել են մեզ, այլ այն, թե ինչպես ենք դրանց միջով անցնում։ Ես կարծում եմ, որ դրանք պետք է ընթանան պատվով ու արժանապատվությամբ, ինչը ես փորձում էի անել», — բացատրել է Ստեպանենկոն։

Չնայած ծանր ամուսնալուծությանը, Ելենա Ստեպանենկոն լավ է վերաբերում նախկին ամուսնուն եւ ցանկանում է, որ նա երջանիկ լինի, եւ նրա կյանքը լուսավոր ու ուրախ լինի:

«Ես վաղուց ներել եմ Եվգենի Վահանովիչին եւ նրան բաց թողել դեպի նոր կյանք։ Ուզում եմ, որ իր կյանքն ուրախ ու լուսավոր լինի։ Ցանկանում եմ կատարվի այն ամենը, ինչ նա ծրագրել է», — ասել է հաղորդավարուհին։

Նա նաեւ նշել է, որ իր մոտ այժմ ամեն ինչ լավ է. նա շրջապատված է մտերիմ մարդկանց հոգատարությամբ, սեփական ծրագիրը վարում է հեռուստատեսությամբ եւ իրեն շատ լավ է զգում:



© NEWS.am STYLE