«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը՝ լողազգեստով

21:32   31 մայիսի, 2020

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է լողափնյա կրքոտ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերերն արվել են Դուբայում։ Լիլին կրում է վարդագույն բիկինի, որն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքն ու բարեմասնությունները։ Լիլին առանց շպարի է, վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից գեղեցկուհին գրառում չի կատարել։

Օրերս հրապարակված լուսանկարում Լիլին սպիտակ բիկին էր կրում, որն ընդգծում էր նրա սլացիկ կազմվածքը։ Մոդելն արձակել էր երկար մազերը, որպես աքսեսուար՝ արեւային ակնոց ընտրել։ Թեեւ լուսանկարը մեկնաբանված չէր, հետեւորդները շտապել էին հաճոյախողություններ գրել. «Գեղեցիկ»։



© NEWS.am STYLE